Recep_Tayyip_Erdogan_150412_albom_21in.am-ը գրում է.

Թուրքիայի բնակչությունը կորցրել է վստահությունը դատական համակարգի հանդեպ՝ ասել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝ հարցումների համաձայն՝ Թուրքիայում դատական համակարգի մարմինները բնակչության վստահության աստիճանով գտնվում են վերջին տեղում՝ այլ պետական մարմինների համեմատ:

Էրդողանը նշել է, որ դատական համակարգի հանդեպ վստահության կորուստը կարևոր խնդիրներից մեկն է, սակայն այդ խնդիրը կլուծվի:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, փոխվարչապետ Բաշիր Աթալայայի խոսքով՝ վստահությունը դատական համակարգի հանդեպ օրեցօր նվազում է:

Անկախ կառույցների անցկացրած վերջին հարցումները ցույց են տվել, որ երկրում դատական համակարգի հանդեպ վստահությունը կազմում է առնվազն 45 տոկոս՝ ասել է Աթալայան:

«Քաղաքացիների 55 տոկոսը կարծում է, որ դատարանը չի կայացնում արդար որոշումներ»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել