Football_iu_1996

Շատ հնարավոր ա, որ ես հենց հիմա արժանացա մի խումբ ֆուտբոլասերների քլնգոցին և հայհոյանքներին, բայց ոչ մեկ ինձ չի ստիպի սիրել այս սպորտաձևը, նույնիսկ եթե այն սիրելը նորաձև է ու տղաներին քսմրտվելու միջոց:

Սա «ամենաանիմաստ» սպորտաձևերից մեկն է: Շաբլոն բան չեմ ասելու, թե իբր 22 հոգի ընկնում ա մի գնդակի հետևից: Տենց լինի վոլեյբոլն էլ, բասկետբոլն էլ, հանդբոլն էլ, մի խոսքով գնդակով ինչ սպորտաձև կա, պիտի անիմաստ լինի: Ուղղակի ես երբեք էլ չհասկացա, թե ինչով կարելի ա բացատրել էտ հիվանդագին սերը ֆուտբոլի հանդեպ, ու ոչ մի ֆուտբոլասեր ինձ էտ չի բացատրել: 
Ամենաառաջին փաստը, որ ինձ ստիպում ա զզվել ֆուտբոլից, էն ա, որ 13 տարեկանից սկսած ամեն մանրապճեղ ու «հասուն» մարդ այլանդակ ստավկաներա անում մի սպորտաձևում, որն ամենաանկանխատեսելիներից ա. էս վերջին խաղերն էլ ձեզ օրինակ: Ու հենց ես իմանում եմ, որ աշխարհի խաղերը սկսում են, ներվերս քանդվումա, որովհետև գիտեմ` էդ ստավկաները ինչ օյիններ են բերում ընտանիքների գլխին:
Երկրորդ պատճառը իմ ֆուտբոլ չսիրելու բոլորի անհասկանալի ֆանատիզմն ա: Ցանկացած երևույթի հանդեպ էս կարգի ֆանատիզմն իմ կողմից անընդունելի ա: News feed-ս որ նայում եմ, սաղ ֆուտբոլային խաղի պոտենցիալ մեկնաբաններ են: Որ մի քիչ խոսացնեմ, իրանք մանրամասն կասեն, թե որ թիմը ինչ ոճով ա խաղում, ֆուտբոլային թիմի ամբողջ կազմի մասին կենսագրականով կպատմեն: Իմմմմմաստը….
Ինձ մի այլ կարգի հունից հանում ա REAL MADRID-BARCELONA ֆաների գզվրտոցը: Նամանավանդ Հայաստանում, նամանավանդ, որ իրանք ձեզ ոչ մի բան…
Հայ ֆուտբոլային թիմերին ձեռ առնելը էլ չասեմ իմ համար ինչ կարգի մատնացույց ա դեպի մարդկանց օտարամոլությունը: Հենց հաղթում են, վա՜յ, սաղի սիրաքստիկը բռնում ա, հենց պարտվում են, դե տենց էլ պիտի լիներ, ծուռ են խփում և այլն:
Որ Մխիթարյանը չլիներ, ի՞նչ էիք անելու: Մխիթարյանին ու մնացած ֆուտբոլիստների համար խելագարվում եք, ու ես չեմ հասկանում՝ էտ որ մի արժանիքի համար, եթե հայաստանյան կազմում պարտվում են, դրսում` հաղթում:
Մի խոսքով, թարգեք էտ ապուշ ու անիմաստ ֆանատիզմը, լուռ հետևեք խաղերին, եթե ձեզ անչափ դուր են գալիս մեծ կանաչ խոտով դաշտը և նրա երկայնքով վազող մի քանի տղամարդիկ, և ի վերջո ինձ նման ու իմ ձևով մտածող մարդկանց ազատեք ձեր` իբր ֆուտբոլից բան հասկացող մեկնաբանություններից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել