Fnews.am-ը գրում է.
Ինչպիսին էր խորհրդարանը արտահերթ քառօրյաի վերջին օրը...
ՀՀ Ազգային ժողովում կեսօրին կարեւորագույն հարցերի քննարկման ժամանակ նիստերի դահլիճում 131 պատգամավորից ներկա էին ընդամենը հինգը: Ամեն ինչ այնքան հանգիստ էր ու խաղաղ, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանն օրինակ՝ իրեն զգում էր ինչպես իր տանը, վերջինս նստել ու թերթ էր կարդում, նրան պակասում էր միայն մեկ գավաթ սուրճը, դե իսկ Սյունիքի տարեց պատգամավորի աչքը կպել էր: Մնացածներն էլ ամոթից դրդված`նստել ու լսում էին, թե ինչ կայծակնային արագությամբ են իրար հաջորդում քննարկվող հարցերը: Սակայն արդեն քվեարկության ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում հայտնվեցին ՀՀԿ-ական բոլոր «կորած-մոլորած», չաղ ու բախտավոր պատգամավորները:
Հարկ է նկատել, որ քվեարկությանը չէր մասնակցում քաղաքական քառյակը: Հավաքված պատգամավորների տրամադրությունն այն աստիճան բարձր էր, որ 67 ներկաներից «ամենահումորովը» մեկումեջ դեմ կամ ձեռնպահ էր քվեարկում: Մի խոսքով, իրենց անելիքն արեցին՝ «կուտակայինը» պարտադրեցին: Հասկանալու համար, թե առհասարակ տարբեր հնչեղություններ ունեցող հարցերի լուծման վերաբերյալ եւ ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրինագծերից, որոնք էին, որ կարող էին մտահոգությունների տեղիք տալ Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանին`Շմայսին, Fnews.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորի հետ:
Այսպիսով, Շմայս «в студию»…
-Պարոն Մովսիսյան, նախ կցանկանայի Ձեր կարծիքը իմանալ Միկոյանի արձանի տեղադրման հետ կապված: Մի շարք պատգամավորներ արդեն իսկ հայտնել են իրենց կարծիքը: Դուք ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:
- Ի՞նչ...դրա համար կա մշակույթ, նախարարություն եւ կառավարություն, իրանք թող որոշեն:
-Իսկ կառավարության կողմից ներկայացված ծրագրերից ու օրենքի նախագծերից, որո՞նք էին, որ Ձեր մոտ հարցեր առաջացրեցին եւ խորհելու տեղիք տվեցին:
-Բոլորն էլ ձեռ էին տալիս, կողմ եմ քվեարկել:
-Ո՞ր առումով էին ձեռնտու, փաստորեն «ամբողջ փաթեթին» ծանոթ ե՞ք:
-Ամբողջ ժողովրդին դա վիգդնի ա… Բայց էս կանգնածներին ընդհանրապես… տեղյակ էլ չեն, որը որից հետո ա, մարդկանց վրա կոպեկներ են քցում եւ անշնորhքություն են անում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ