Հալեպում ընթացող մարտերի ժամանակ զոհվել են երկու հայ երիտասարդներ՝ Վիգեն Գալաճյանը և Ժան Թապաշ անուններով: Վերջինս կիսով չափ արաբ է:
HayNews.am-ի Հալեպի աղբյուրները հայտնում են, որ հայ երիտասարդները զոհվել են ոչ թե ապստամբական ուժերի, այլ քրդերի կրակոցների հետևանքով: Թե՛ զոհվածները, և թե՛ քրդերը Սիրիայի կառավարության կողմից լիազորվել էին պահակություն իրականացնել Հալեպի թաղամասերից մեկում: Ըստ մեր աղբյուրի, մեր հայրենակիցներն իրենց մեքենայով շատ արագ են անցել քրդերի կողմից պահպանվող տարածքի մոտով, վերջիններս էլ մտածել են, թե ապստամբների հարձակում է, կրակ են բաց արել, ինչի հետևանքով Վիգենն ու Ժանը զոհվել են, իսկ մեկ այլ հայ երիտասարդ վիրավորվել է:
Քաղաքացիական պատերազմը արդեն իր գագաթնակետին է հասել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: