10131770391in.am-ը գրում է.

ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը անհրաժեշտ է համարում պաշտպանել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության ծրագիրը՝ երկրի արևելքում իրավիճակի կարգավորման շուրջ, հաղորդում է RIA Novosti-ն։

Նրա խոսքերով՝ Լյուքսեմբուրգում ԵՄ Խորհրդի արտասահմանյան գործերով նիստում քննարկվելու է այն հարցը, թե ինչ կարելի է անել Ուկրաինայի անվտանգության սեկտորին աջակցելու համար։ «Շատ կարևոր է պաշտպանել այն, ինչ նախագահ Պորոշենկոն փորձում է անել։ Հանգստությունն ու խաղաղությունը անհրաժեշտ են երկրի ապագայի համար ոչ միայն ակնառու պատճառներով, որպեսզի կասեցվի մարդկանց զոհվելը կամ վիրավորվելը, այլ նաև, որպեսզի երկիրը կարողանա առաջ ընթանալ»,- հայտարարել է նա Խորհրդի նիստից առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել