Tert.am-ը գրում է.

Առկա իրողությունները հաշվի առնելով՝ հայ-թուրքական արձանագրությունների լիարժեք կյանքի կոչվելն այս պահին հնարավոր չէ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ արձագանքելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչմանը՝ երկու երկրների ցանկության դեպքում:

Ռուբեն Մելքոնյանն ավելի շատ հակված է այն կարծիքին, որ գերտերությունները, խաղի կանոններին հետևելով, ստիպված են կատարել հայտարարություններ, որոնք երբեմն հիասթափեցնող բնույթ ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել