Ադրբեջանական 700 գրամանոց խավիարադիվանագիտությունը ԵվրախորհրդումArmnewsTV.am-ը գրում է.

Եվրախորհրդում նախագահող Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է օգտագործել հնարավորությունը Հայաստանին վնասելու համար, բայց ստացվում է ճիշտ հակառակը: ԵԽԽՎ կաշառված պատգամավորների միջոցով Բաքուն փորձում է առաջ քաշել հակահայկական բանաձև: Հայաստանը դատապարտող բանաձևի տակ ստորագրել է 58 պատգամավոր: 

Եվրախորհրդի պատգամավորները նախքան հակահայկական բանաձևի քննարկումը դատապարտել են Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում, խոսել այդ երկրում տիրող բռնությունների ու կոռուպցիայի մասին: Առանձին դատապարտել են փաստը, որ Բաքվի իշխանությունը Ղարաբաղ այցելելու համար Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարին արգելել էր մասնակցել Բաքվում անցկացվող ԵԽԽՎ միջոցառմանը: 

ԵԽԽՎ պատգամավորների քննադատությունների տարափը շարունակվել է Ադրբեջանում տիրող բռնությունների օրինակներով: Պատգամավորները Մամեդյարովին հիշեցրել են, որ Ադրբեջանը երկիր է, որտեղ անգամ սոցցանցերում ու համացանցում ակտիվ լինելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: 

Երեքշաբթի քննադատությունների տարափին կփորձի դիմակայել Ադրբեջանի նախագահը, նստաշրջանը կավարտվի հունիսի 27-ին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել