Tert.am-ը գրում է.

Tert.am-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ զրուցել է վճարովի ավտոկայանատեղիների թեմայի շուրջ, որին այսօրանդրադարձել էր ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ասելով, թե այս «գործունեության «հայկական տարբերակի» նմանը գոյություն չունի ոչ մի քաղաքակիրթ երկրում»: 

– Պարո՛ն քաղաքապետ, ինչպե՞ս կմենաբանեք ՀՀ երկրորդ Նախագահի ձևակերպումները վճարովի ավտակայանատեղիների վերաբերյալ։

 – Ավտոկայանատեղիների կազմակերպման օրենսդրական տրամաբանությունը, այսպես թե այնպես, ենթադրում է, որ տվյալ ծառայության մատուցումը Երևան համայնքին վերապահված գործառույթ է և, հետևաբար, այդ ծառայությունից ստացված բոլոր միջոցները մուտք են գործելու քաղաքի բյուջե։ Սակայն դա չի նշանակում, որ օրենսդրության սահմաններում համայնքին վերապահված և քաղաքում իրականացվող բոլոր ծառայությունների մատուցումը պետք է կազմակերպվի և իրականացվի միայն ու միայն անմիջականորեն քաղաքապետարանի կողմից։

Տվյալ պարագայում ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայության մատուցումը, մայրաքաղաքում իրականացվող մի շարք այլ ծառայությունների նման, մրցութային եղանակով պատվիրվել է մասնավոր կազմակերպության, իսկ քաղաքային բյուջե ամբողջությամբ մուտքագրված գումարներից վճարվում է մատուցված ծառայությունների դիմաց։

Օպերատորին մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող գումարները փոխկապակցվել են Երևան քաղաքի բյուջե հավաքագրվող գումարների հետ (տոկոսային հարաբերակցությամբ) ռիսկերը նվազեցնելու և հավաքագրման արդյունավետությունը բարձրացնելու տրամաբանությամբ, թերևս այս պարագայում այն կարող էր լինել հստակ պայմանագրային գումար և ուղղակիորեն վճարվել մատուցված ծառայությունների դիմաց։

Հավաքագրված գումարները քաղաքի բարեկարգման ծրագրերին ուղղելու վերաբերյալ առաջարկները տրամաբանական են և ականջահաճո, սակայն այդ գումարներն առաջին հերթին պետք է ուղղվեն ծառայության կազմակերպման և հավաքագրման ծախսերը ծածկելու նպատակով: Իսկ թե որ չափն է շահավետ տրամադրել այդ ծառայությունների դիմաց, ապա այն կատարված ծախսերի ծախսածածկման և սահմանված դրույքաչափով հավաքագրված գումարների շրջանակում իրենից ներկայացնում է թվաբանական գործողության արդյունք և լիարժեք վերահսկելի գործընթաց է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել