Lurer.com-ը գրում է.

Սիրիան հունիսի 23-ին հանձնել է իր երկրի տարածքում մնացած քիմիական նյութերը: Քիմիակատները կշռել են 100 տոննա: Իր հերթին Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմադ Օզմունջոն հայտարարել է, որ Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի վերջին խմբաքանակը: Նա նաև ավելացրել է, որ Սիրիայից դուրսբերման ենթակա քիմիական նյութերը բեռնավորվել են օրվա երկրորդ կեսին դանիական նավ, և այն արդեն հեռացել է Լաթաքիայի նավահանգստից:

Ավելի վաղ կազմակերպությունը մտահոգված էր, որ մինչև հունիսի 30-ը հնարավոր է, որ քիմիական զենքերի 8 տոկոսը անհնարին լինի դուրս բերել Սիրիայից:

Սահմանված ժամկետի համաձայն՝ Սիրիայի քիմիական զենքերը երկրից պետք է դուրս բերվեին մինչև հունիսի 30-ը: Վերջին խմբաքանակը գտնվում էր բախումային շրջանում, ուստի, սիրիական իշխանություններին երկար ժամանակ չէր հաջողվում կազմակերպել դրանց դուրսբերումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել