Պրոտասևիչի համար Բաքվի սև ցուցակը խոչընդոտ չէArmnewsTV.am-ը գրում է.

Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչը գիտի, որ Արցախ այցելելուց հետո կարող է հայտնվել Բաքվի սև ցուցակում: դիվանագիտական 30-ամյա փորձ ունեցող եվրոպացի պաշտոնյայի համար դա խոչընդոտ չէ: Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման գլխավոր թեման հակամարտության կարգավորման գործընթացն է: Եվրախորհրդարանի փոխնախագահն ու Արցախի նախագահը նաև տարածաշրջանում ընթացող զարգացումներին ու Արցախ-Եվրոպա կապերին են անդրադառնում:

Եվրոպացի պաշտոնյային արցախցի լրագրողները հիշեցնում են` մադրիդյան սկզբունքները Արցախում միանշանակ չեն ընդունում: Եվրոպացի դիվանագետը հակադարձում է` այդ սկզբունքները երկխոսությունը հնարավոր դարձնելու միջոց են: Եվրախորհրդարանի փոխնախագահն ընդգծում է` հակամարտության կարգավորման գործընթացի վրա իր ղեկավարած կառույցի հնարավորությունները մեծ չեն, Եվրախորհրդարանը միայն տնտեսական եւ ոչ կառավարական մակարդակներում կարող է գործել, հիմնական աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել