Untitled-111in.am-ը գրում է.

Կիևյան իշխանությունների հետ ուղիղ բանակցությունների ընթացքում է անհրաժեշտ պարզել, թե ինչ է ենթադրվում դաշնայնացման ներքո: Այսօր Երևանում՝ արտաքին գործերի նախարարությունում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով ռուսական լրատվամիջոցի հարցին Ուկրաինայի հնարավոր դաշնայնացման և դրա իրականացման ուղու մասին:

Նա նշեց, որ մշտապես ընդգծում է, որ դա կարելի է անվանել դաշնայնացում, ապակենտորացում, կա անգլերն եզր՝ devolution. ինչպես կարելի է ամենակարևորը՝ ապահովել, որպեսզի սկսվի բանակցային գործընթաց: Ըստ նրա՝ հասկանալի է, որ երկիրն ապրում է պետականության խոր ճգնաժամ, այդ հարցը որևէ մեկը չի վիճարկում, և հասկանալի է, որ երկրի մի մասը ճնշել, ենթարկեցնել մյուսի կամքին չի հաջողվի, և եթե նույնիսկ հաջողվի, թույլ չի տա հասնել կայուն կարգավորման: Կայուն կարգավորում հնարավոր է միայն ուղիղ բանակցությունների ճանապարհով, և հենց այդ ուղիղ բանակցությունների ընթացքում է անհրաժեշտ պարզել, թե ինչ է ենթադրվում դաշնայնացման ներքո և ապակենտրոնացման կամ մեկ այլ եզրի ներքո, որը կոչված է մեծ հաշվով ապահովելու երկրի այնպիսի կառուցվածք, որը կերաշխավորի Ուկրաինայի ցանկացած մարզում ապրող բնակչի իրավունքներն ու ազատություններն:

«Այն ջանքերին, որոնք այսօր ձեռնարկվում են, և որոնց մասին հայտարարվել է երեկ, այսօր, մենք ակտիվ կերպով աջակցում ենք, որպեսզի սկսենք սկզբում ոչ ուղիղ, այլ անուղղակի երկխոսություն կիևյան իշխանությունների և հարավարևելյան Ուկրաինայի միջև: Վերջնարդյունքում ես համոզված եմ, որ անհրաժեշտ կլինի նաև ուղիղ բանակցությունների դուրս գալ, և հենց այդ բանակցությունների շրջանակում պետք է համաձայնեցվեն Ուկրաինայի կառուցվածքի չափանիշները, այդ թվում՝ Ուկրաինայի նե2րսում մարզերի կարգավիճակը»,- ասաց Լավրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել