Newsbook.am-ը գրում է.
Նախօրեին տեղի ունեցած Լուկաշենկո-Լավրով մինսկյան հանդիպումը կարող է վերջին շրջանի ամենաուշագրավ իրադարձություններից մեկը համարվել, քանզի մշտապես Ռուսաստանի կողքին կանգնած և ռուսաստանյան շահերը պաշտպանող Բելառուսի նախագահը, որը ԽՍՀՄ վերականգնման ջատագովներից մեկն է, առերես ու համարձակ քննադատության ենթարկեց Պուտինին ու Մեդվեդևին:
Քննադատության պատճառը Բելառուսի հանդեպ «ցինիզմի դրսևորումն է», որն արտահայտվել է նավթի դիմաց Բելառուսի ունեցած պարտքի կտրուկ պահանջն է, երբ ռուսական կողմը պարզապես աքցանի մեջ է առել Բելառուսին և ստիպել վճարել 192 մլն դոլար պարտքը, երբ «Գազպրոմը» Մինսկին պարտք է 260 մլն դոլար… «Բատկան» խոսելով ցինիզմի ու անթույլատրելի անհանդուրժողության մասին, միաժամանակ բացահայտել է Ռուսաստան-Ղազախստան «դավադրությունների» և տնտեսական անհամաչափությունների մասին, որոնք ՄՄ հիմնադիր երկրները որդեգրել են՝ ի վնաս մյուսների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ