arm1387188928451in.am-ը գրում է.

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր մամուլի ազգային ակումբում հրավիրված քննարկման ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությունը, որ Հայաստանի համար հնարավոր է Ասոցացման համաձայնագրի նոր՝ տարբերակված մոտեցում մշակել:

«Դատելով աշխարհում գրաված դիրքերից՝ երևի թե կարելի է վերագրել հետևյալ խոսքը՝ Հայաստանը վարում է այն դիվանագիտությունը, որը համապատասխանում է իր պատմությանը, և այս համատեքստում Հայաստանի ռազմավարությունը նպատակաուղղված է երկու նպատակի՝ մի կողմից ապահովել պետության և ազգի անվտանգությունը, մյուս կողմից՝ ապահովել երկրի ժողովրդավարական և տնտեսական զարգացում: Սա էր, որ մղեց հայաստանյան իշխանություններին կայացնելու երկու որոշում՝ միանալ Մաքսային միությանը, որը Երասիական միության սիրտն է, մյուս կողմից՝ վերահաստատել և խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ և ոչ թե ընտրել «կամ-կամ» տարբերակը»,- ասաց դեսպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել