Panorama.am-ը գրում է.
«Ռուսաստանը կարող է և փորձում է անել ամեն ինչ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում»,- ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ՌԴ իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե հաշվի առնելով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև վերջին շրանում ձևավորված լավ հարաբերությունները, արդյո՞ք կարող է ՌԴ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նախօրեին ՀՀ է այցելել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նախքան լրագրողների հետ հանդիպումը կայացել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները:
Է. Նալբանդյանն ասաց, որ Ս. Լավրովը ներկա է եղել 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, ինչը նույնպես խորհրդանշում է ՌԴ-ի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



