Այսուհետ երկուշաբթի օրը կներկայացվի և՛ կիրակի օրվա իրադարձությունները, և՛ շաբաթ, որպեսզի մեր ֆեյսբուքյան գոհարները անուշադրության չմատնվեն:

Շաբաթ օրը ԱԺ-ն կրկին խառն էր: Աշոտ Աղաբաբյանը լրացրեց ԱԺ-ի լեքսիկոնից պակասող ևս մեկ բառ և անմահ բառերի շարքին ավելացրեց «Պիդռ» եզրույթը: Պատգամավորներից մեկն էլ ցանկանում էր իր տղամարդկությունը ապացուցեր, բայց ինքը մոռացել էր, որ սա ԱԺ-ն է, ու տղամարդկությունը ապացուցում են ոչ թե բազառներով, այլ քաղաքականությամբ: Ցիրկի վերակառուցումն ենք պահանջում, հավաստիացնում եմ ձեզ՝ պետք չի այդքան գումար ծախսել ցիրկի շենքի վրա, դրա պակասը բնավ չենք զգում:

ԱԺ ՀՀԿ խմբակցությունում թաքնված տաղանդներ շատ կան, այս անգամ դրական իմաստով եմ այս ամենը ասում: Տաճատ Վարդապետյանը բռնեց ու առանց «օ՜ֆ» անելու կրեց Մագնուս Կարլսենին: Կարելի պրն. Վարդապետյանին ընդգրկել Հայաստանի արագ շախմատի հավաքականում:

Ադրբեջանցիները կրկին խայտառակ են լինում: Նրանց պատվավոր դրոշը կրկին երկու կես է եղել: Ամենայն հավանականությամբ, իլհամիկը իր հաջորդ ելույթի ժամանակ դրոշի պատռվելու մեջ կմեղադրի հայերի:

ՌԴ-ի երեկվա պարտությունից հետո մի շարք օգտատերեր սկսեցին խաղը վերլուծել, որտեղ ՌԴ-ի հավաքականին ներկայացնում էին որպես չուլ. հավատացեք՝ Բելգիան ավելի լավը չէր: Դադարեք ֆուտբոլը քաղաքական ակնոցներով նայել, այն խաղերը, որտեղ ես սիրած հավաքական չունեմ, ուղղակի ակնկալում եմ, որ գեղեցիկ խաղ կլինի ու հաճույք կստանամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել