Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի նախկին նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն, բաց նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում խնդրել են նրան կոնկրետ գործողություններով ամրապնդել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ճգնաժամի կարգավորման խաղաղ պլանը, գրում է ДНИ.ru-ն։

«Ձեր դրական վերաբերմունքն այդ պլանի հանդեպ մենք ընդունել ենք որպես դրական նշան։ Հույս ունենք, որ Ձեր ճիշտ խոսքերը կամրապնդվեն իրավիճակը կայունացնելու կոնկրետ քայլերով»,- ասվում է Ռուսաստանի նախագահին ուղղված նամակում։

Ընդ որում՝ նամակի հեղինակները նշում են, որ իրենց նախագահության օրոք իրենք միշտ էլ համամիտ են եղել իրենց ռուս գործընկերների հետ այն հարցում, որ Ուկրաինան պետք է լինի ազատ և անկախ, իսկ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հավասար և եղբայրական ժողովուրդների բարեկամությանը նպաստող, սակայն «վերջին ժամանակաշրջանում քաղաքական գիծը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն հիմնական առաջնահերթությունները, այլև ամբողջ միջազգային կարգը, բոլոր այն հիմքերը, որոնց վրա պահվում է գլոբալ անվտանգությունը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել