Ժողովորդ, չնեղանաք, բայց պիտի ասեմ: «Դեմ եմ»֊ի ամսով շատ ակտիվիստների անձամբ գիտեմ, շատերն էլ ընկերներս են, ու ընդհանուր գաղափարի հետ ինքս կողմ եմ, ու ես էլ դեմ եմ, որ մեր երկրի գումարները դուրս գնան ինչ֊որ այլ երկիր՝ պահվելու: Դրանք պետք է մնան մեր երկրում ու շրջանառության մեջ մնան մեր երկրում՝ մեր երկրի բարորության համար ծառայելով: Մինչև էսօր պայքարի ձևը, որ ընտրվել էր, հարգելի էր: Առանց քաղաքականացման, առանց ավել֊պակասի, կոնկրետ փոխադարձ հարգանքով ու կոնկրետ գործով առաջ տանել գործը՝ ավել պակաս արարքներ թույլ չտալով: Բայց էն ինչ հիմա են անում, արդեն չի դզում: Մարդկանց վրա փող շպրտել, կոպեկներ նետել, բայց պահանջել, որ քո հանդեպ հարգալից լինեն ու չվիրավորեն, էդ արդեն չանցավ: Չհարգեցի էդ: Ով ուզում է լինի, մարդն ունի ինքնասիրություն առավել ևս՝ հայ մարդը, ու եթե մենք երկիր ենք ուզում հզորացնել, անգամ քննադատության մեջ, անգամ պայքարում, պիտի հարգալից լինենք․ փոխադարձ հարգանքի մթնոլորտում է հնարավոր հզոր երկիր: էն ինչ արվում է, արդեն խուլիգանություն է հիշեցնում: Մտածեք էս մասին, չեմ կարծում, թե իմ ընկերները էդ քայլին դիմող մարդիկ են, վստահ եմ, որ կան ուղղակի մեջները մարդիկ, ովքեր պրովոկացիա են հրահրում, և, ընդամենը խնդրում եմ, ուշադրություն դարձնեք էդ հանգամանքին: Ակտիվիստ կոչվածը չի ենթադրում լպիրշություն, ամբարտավանություն, սանձարձակություն ու ամենաթողոթյուն: Մի արեք նենց, որ ձևավորվի էդ ընկալումը ակտիվիստ եզրույթի հանդեպ: Ցավոք, էսօր էդ պահվածքն արդեն ակտուալ է, ու դառնում է օրինաչափություն: Ցավոք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել