Կուտակային համակարգի ներդրման շուրջ թոհուբոհի պատճառները՝ ըստ Արմեն Մարտիրոսյանի. Tert.amTert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Կառավարության ներկայացրած նոր օրենսդրական նախաձեռնությանը, որն ըստ էության՝ նախորդ օրենքից տարբերվում է «նպատակային սոցիալական վճար» անվանումով, ասաց, թե այդ ամբողջ թոհուբոհը եղավ մի քանի պատճառներով:

Առաջինը, ըստ Արմեն Մարտիրոսյանի, այն է, որ Կառավարության և դրսի կառույցների միջև բոլոր պայմանավորվածությունները ստվերային են եղել: «Միայն այն պատճառով, որ ըստ էության՝ իշխանությունը հասարակությանը, քաղաքական դաշտին չի զգուշացրել, որ այն գումարները, որ բերում են իրենց իշխանությունը մի փոքր երկարաձգելու համար,պետք է անպայման վերադարձվեն տարբեր եղանակներով: Դա բացասական դրվագներից մեկն է»,-ասաց նա՝ նշելով, թե այլ պատճառներ ևս կան:

Երկրորդն այն է, որ, այնուամենայնիվ, պետությունը բավականին ֆինանսական կարիքներ ունի, ու ըստ մեր զրուցակցի՝ քանի որ իշխանությունները չեն փորձում տնտեսությունը ազատականացնել, ներդրումներ բերել, երկրում ժողովրդավարական դիրքորոշումներ իրականացնել, ստիպված իրենք գնում են այդ ճանապարհով, ո՛չ թե փորձում են այդ ճեղքը լցնել այն անօրիանական գումարներով, որ աշխատել են:

«Ուստի այդ երկու տարբերակն է մնում. կա՛մ իրենց կողմից պետք է այդ բացը լրացվեր, կա՛մ հերթական անգամ հասարակությանը պետք է փորձեն ֆինանսազրկել: Իրենք նախընտրել են երկրորդ տարբերակը: Ցանկացած պարագայում պարզ է, որ նույնիսկ՝ եթե 5-6 հազար դրամ գումարի մասին է խոսվում, դա մի քանի տասնյակ հազար դրամ աշխատավարձ ստացողի համար էական գումար է, հատկապես՝ այն պարագայում, երբ ամեն ինչ թանկանալու միտում ունի»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել