Օբամա. Իրաքում հակամարտության պատճառը ժամանակին չլուծված միջդավանաբանական տարաձայնություններն ենPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման NBC և CNN հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է, որ Իրաքում իրավիճակի սրմանը հանգեցրել են միջդավանաբանական տարաձայնությունները, որոնք ժամանակին չեն լուծվել: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը: 

Օբաման նշել է, որ Իրաքում պետք է ստեղծվի այնպիսի կառավարություն, որը հավասարապես ներկայացնի երեք համայնքների` սուննիների, շիաների և քրդերի շահերը: ԱՄՆ նախագահի խոսքով, Իրաքի ղեկավարությունը պետք է «դուրս գա նեղ դավանաբանական շրջանակներից, միավորվի և փոխզիջման գնա»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել