Տեսախցիկներով, մի ամբողջ անձնակազմով գնացել եք Սամվել Գևորգյանի հոգեհացին ու փորձում եք մարդու մահը օգտագործեք ձեր քաղաքական խաղերին, որ ի՞նչ անեք:
Ինչքան ծերանում ես` այնքան «մանկանում», ահա այսպես պետք է վերաբերվել Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա ելույթներին: Առաջին նախագահի ելույթները պարունակում են սուտ, կեղծ խոստումներ և վերլուծություններ: Ժամանակին ինձ չէ, որ «Թուրք Լևոն» էին ասում ժողովուրդը, երևի դա նրանից էր, որ Ղարաբաղի հողերը ազատագրեց, իսկ մեր ազատամարտիկները ու ժողովուրդը սխալ հասկացան իրեն: Մեր ազգի ամենամեծ և ամենագլխավոր հրեշը դեռ խոսում է հրեշներից: Երևի իմ նախագահության օրոք էր, որ գործարաններից մնացին միայն պատերը և կոպեկներով վաճառեցիք մի ամբողջ երկիր, իսկ գումարները հոսեցին դեպի սեփական ժողովրդին հաղթած «հերոսների» գրպանները, ովքեր Ձեր իսկ մտերիմներն ու բարեկամներն էին, պրն. նախագահ, մոռացե՞լ եք միթե, որ ազգի հերոսները կռվում էին և զոհվում Ղարաբաղում, իսկ Ձեր մտերիմները թալանում և սննկացնում էին ազգին: Երևի իմ կուսակցականներն էին, որ գազանաբար հոշոտում էին իրենց ճամփին ամեն ինչ: Ու վերջապես, ո՞վ է խոսում ազգայինից, երբ թշնամաբար կործանեց այս ազգը: Ցավալի է, բայց ամեն անգամ, երբ Դուք մտնում եք քաղաքականություն, պրն. առաջին նախագահ, ապա այս ազգը արյունից, ցավից և տխրությունից բացի, ոչինչ չի տեսնում: Երբևէ փորձե՞լ եք Ձեր վերլուծությունից զատ վերլուծել ձեր քաղաքական մուտքը, թե ինչ օյիններ եք բերել մեր ազգի գլխին: Բավ է, հերիք է, Ձեր ամբիցիաները կործանում են այս ժողովրդին, փորձեք այնպես ապրել ծերությունը, որ ժողովուրդը հպարտությամբ ճամփու դնի իր անկախության սիմվոլին: