Ինչքան ծերանում ես՝ այնքան «մանկանում»


14:31 , 21 հունիս, 2014

 Տեսախցիկներով, մի ամբողջ անձնակազմով գնացել եք Սամվել Գևորգյանի հոգեհացին ու փորձում եք մարդու մահը օգտագործեք ձեր քաղաքական խաղերին, որ ի՞նչ անեք
Ինչքան ծերանում ես` այնքան «մանկանում», ահա այսպես պետք է վերաբերվել Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա ելույթներինԱռաջին նախագահի ելույթները պարունակում են սուտ, կեղծ խոստումներ և վերլուծություններԺամանակին ինձ չէ, որ «Թուրք Լևոն» էին ասում ժողովուրդը, երևի դա նրանից էր, որ Ղարաբաղի հողերը ազատագրեց, իսկ մեր ազատամարտիկները ու ժողովուրդը սխալ հասկացան իրենՄեր ազգի ամենամեծ և ամենագլխավոր հրեշը դեռ խոսում է հրեշներիցԵրևի իմ նախագահության օրոք էր, որ գործարաններից մնացին միայն պատերը և կոպեկներով վաճառեցիք մի ամբողջ երկիր, իսկ գումարները հոսեցին դեպի սեփական ժողովրդին հաղթած «հերոսների» գրպանները, ովքեր Ձեր իսկ մտերիմներն ու բարեկամներն էին, պրն. նախագահ, մոռացե՞լ եք միթե, որ ազգի հերոսները կռվում էին և զոհվում Ղարաբաղում, իսկ Ձեր մտերիմները թալանում և սննկացնում էին ազգին: Երևի իմ կուսակցականներն էին, որ գազանաբար հոշոտում էին իրենց ճամփին ամեն ինչՈւ վերջապես, ո՞վ է խոսում ազգայինից, երբ թշնամաբար կործանեց այս ազգըՑավալի է, բայց ամեն անգամ, երբ Դուք մտնում եք քաղաքականություն, պրն. առաջին նախագահ, ապա այս ազգը արյունից, ցավից և տխրությունից բացի, ոչինչ չի տեսնումԵրբևէ փորձե՞լ եք Ձեր վերլուծությունից զատ վերլուծել ձեր քաղաքական մուտքը, թե ինչ օյիններ եք բերել մեր ազգի գլխինԲավ է, հերիք է, Ձեր ամբիցիաները կործանում են այս ժողովրդին, փորձեք այնպես ապրել ծերությունը, որ ժողովուրդը հպարտությամբ ճամփու դնի իր անկախության սիմվոլին: