main_big1in.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջին անգամ պատմել է, թե ինչպես է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդման արարողության ժամանակ Կիևում պատահմամբ հանդիպել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Այս մասին Մարգվելաշվիլին խոսել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

«Մենք հանդիպեցինք մուտքի մոտ, որտեղից նախագահները գնում էին ճաշի: Սաակաշվիլիին ուղեկցում էր նրա կինը՝ Սանդրա Ռուլովսը, ես ջերմորեն բարևեցի նրան, և մենք գնացինք ճաշելու: Այնպես չէր, որ ես ուզում էի որևէ բան ասել Սաակաշվիլիին, կամ նախկին նախագահն ուզում էր խոսել այդ իրավիճակի կապակցությամբ իր տպավորությունների մասին: Առավել ևս, տեղն էլ հարմար չէր խոսակցությունների համար, դա կամար էր, որը մենք պետք է անցնեինք»,- ասել է Մարգվելաշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել