Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու մասինPanorama.am-ը գրում է.

Ուկրաինայի արևելքում երկրի զինված ուժերը հունիսի 20-ից մինչև հունիսի 27-ը դադարեցնում են ռազմական գործողությունները, որպեսզի անօրինական զինված խմբավորումները վայր դնեն իրենց զենքերը: Այս մասին «Կորեսպոնդենտ» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Հակաահաբեկչական գործողության ուժերը այսօրվանից մինչև հունիսի 27-ը դադարեցնում են ռազմական գործողությունները: Դա արվում է այն նպատակով, որ ահաբեկիչները կարողանան վայր դնել զենքերը, իսկ բոլոր նրանք, ովքեր դա չեն անի, կոչնչացվեն»,- նշել է Պորշոնկոն:

Նա ընդգծել է, թե մարտական գործողությունները կվերսկսվեն միայն որպես պատասխան քայլ, եթե գրոհայինները հարձակվեն ուկրաինացի ուժայինների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել