Ցավում եմ, իհարկե, ոչիշխանական քառյակի երեկվա վիճակի համար, երբ ինքն ընկավ իր լարած թակարդը՝ քվորումը վիժեցնելու նպատակով չգրանցվելու, իսկ այնուհետև դրա ապահովումից հետո հարցերի իրավունքից զրկվելու և Գալուստ Ս-ի «մեծահոգությանն» ապավինելու առումով, բայց եթե դու իշխանությանը համարում ես ոչ լեգիտիմ, ու չնայած դրան, մտել ես այդ իշխանության մաս կազմող խորհրդարան՝ ուրեմն պիտի ենթակա լինես նաև նման ոչ հաճելի պահերի: Եվ եթե ցանկանում ես զերծ մնալ նման վիճակներից՝ ապա պետք է հանձնես մանդատները՝ այլ ճանապարհ ուղղակի չիք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201890981547117?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



