Emedia.am-ը գրում է.

Անգլիական ՓԵՆ ակումբի Pen Pinter մրցանակն այս տարի շնորհվել Է Բոմբեյում ծնված բրիտանացի գրող Սալման Ռուշդիին:

Մրցանակը 2009 թվականին սահմանվել Է անգլիական ՓԵՆ ակումբի կողմից ի պատիվ հանրահայտ բրիտանացի դրամատուրգ եւ գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարոլդ Փինթերի: Այն ամեն տարի բրիտանացի գրողի Է շնորհվում ստեղծագործական ձեռքբերումների եւ «աշխարհին ճշմարտությունն ասելու ցանկության համար»:

«Սալման Ռուշդին անգլիական ՓԵՆ ակումբի մրցանակին Է արժանացել ոչ միայն իր փայլուն աշխատանքների, այլեւ բարեսիրական գործունեության համար»,- ասել Է ակումբի ներկայացուցիչ Մորին Ֆրիլին՝ հայտարարելով պարգեւի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել