Ահա և խոսքերիս հավաստումը: Այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին լրագրողի այն հարցին, որը վերաբերում էր Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի տարածք տեղափոխված փախստականներին, պատասխանեց, թե Ռուսաստանում Ուրաինայից փախստականներ չկան ու որ Ուկրաինայում ամեն ինչ կարգին է ու իրենց հսկողության տակ: Ապա լրագրողի հարցադրմանը, թե ապա ովքեր են այդ կանայք ու երեխաները, որոնք մեծ թվով այժմ գտնվում են Ռուսաստանի տարածքում, Պսակին նշեց, թե նրանք պարզապես զբոսաշրջիկներ են ու որ այնտեղ են գնացել հանգստանալու, քանզի ռոստովյան լեռներում լեռնային օդը շատ առողջարար է: Փաստորեն ինչ է ստացվում. նախ ջհանդամ, որ Ուկրաինայի հարավ-արևելքում պարզապես քաղաքացիական պատերազմ է ընթանում ու որ ամեն որ հարյուրավոր մարդիկ են զոհվում, դա հեչ, դա արդեն ամերիկացիների համար սովորական բան է դարձել` կռիվ, մարտեր, պատերազմ, զոհեր, խեղաթյուրված ճակատագրեր, չէ որ այս ամենը իրենց «բրենդային արտադրանքն» է: Եվ հենց միայն այս մի քանի արտահայտությունները պարզապես կարող են մեծ չափով փոխել միջազգային հանրության կարծիքը Ուկրաինայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Ինչպե՞ս, բացատրեմ. ԱՄՆ-ը թերևս աշխարհում տեղեկատվական համակարգում առաջատարն է` մասնավորապես հեռուստատեսային հեռարցակմամբ: Եվ այդ տարածաշրջանից բավականին կտրված ու հեռու շրջաններում` հենց թեկուզ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, մեծամասամբ ամերիկյան հեռուստաընկերություններ են հեռարձակվում: Ուստի եթե այդ հսկայական թիվ կազմող հեռուսռադիտողները լսեցին այս հայտարարությունը, ապա նրանց մոտ կստեղծվի այն տպավորությունը, թե լսվածը իրականությունն է: Ու այսպես կարող է շարունակվել ապատեղեկատվության տարածման շղթան: Ու հենց այս հանգամանքով էլ հստակ ակնհայտ է դառնում տեղեկատվական համակարգի խիստ կարևորությունն ու նշանակությունը միջազգային քաղաքական գործընթացներում:

Հ.Գ. Հա, ի դեպ, թե պետդեպի ներկայացուցիչը որտեղից է Ռոստովում լեռներ հայտնագործել` այն էլ շատ առողջարար օդով, երևի թե ինքն էլ չգիտի:
Կարելի է նրան հրավիրել մեր մոտ` Ջերմուկ, Ծաղկաձոր կամ ուրիշ այլ առողջարանային վայր, թող գա մեր լեռնային առողջարար օդով կազդուրվի, մտքերը իմի բերի,թարազի գա ու վերադառնա: Մեկ է, ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մակարդակը լավ էլ բարձր է, իրենց կարող են այդպիսի ծախսեր թույլ տալ . . .

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել