Մահմեդական աշխարհում հայերի բարեկամներից մեկը՝ լիբանանյան «Հեզբալլահի» առաջնորդը, հայերի մասին է խոսում: Այստեղ ասվում է, որ ինքը մեծացել է Բեյրութի հայաբնակ Բուռչ Համուդ թաղամասում և շատ լավ ճանաչում ու հարգում է հայերին: Շարունակում է, որ փոքր ժամանակ` փողոցում խաղալիս, իրենից տարիքով մեծ մի հայ տղա վիճելիս քարով հարվածել և ծակել է իր գլուխը: Իրենք լավ հարևաններ էին և հարվածողի տատիկը շատ երկար իրեն խնամել է, մինչև որ նա ապաքինվել է: Ասում է, որ տարիներ անց շատ է կարոտել իրենց հարևան հայ տղային, որի ընտանիքը վաղուց տեղափոխվել է այլ վայր: Պատմում է, որ ամեն անգամ հայ համայնքի ղեկավարների հետ ջերմ հանդիպումներին միշտ կատակով ասում է, որ հիշում է, թե ինչպես են հայերը իր գլուխը ծակել ժամանակին, և որ շատ կուզեր տեսնել իր մանկական ընկերոջը:
Հ.Գ.արաբերենին չեմ տիրապետում. խնդրում եմ թարգմանելիս խիստ չդատել. ասելիքի միտքն եմ ներկայացնում: Թարգմանության համար շնորհակալ եմ Շահե Աճեմյանին:



