Լուկաշենկոն կարևորել է Բելառուսի համար բարդ ժամանակներում Ադրբեջանի կողմից օգնություն ցուցաբերելը168.am-ը գրում է.

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Մինսկը գնահատում է Բելառուսի համար բարդ ժամանակներում Բաքվի ցուցաբերած օգնությունը: Այս մասին այսօր Մինսկում Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն.

«Ադրբեջանը մեզ համար մոտ երկրներից մեկն է, և մենք լավ և սերտ հարաբերություններ ենք ունեցել ինչպես նախկին նախագահի (Հեյդար Ալիև), այնպես էլ ունենք հատկապես ներկայիս նախագահի (նրա որդի Իլհամ Ալիև) հետ:

Դուք գիտեք, որ մենք շատ մեծ հաջողությամբ զարգացնում ենք համագործակցությունը բոլոր ոլորտներում: Չնայած որոշակի բարդություններին ու խնդիրներին՝ մեզ հաջողվեց մեր համագործակցությունում խուսափել փակ թեմաներից: Մենք բացարձակապես բաց ենք ձեզ համար»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել