ՀԱՐՑ

22 տարեկան եմ, արդեն 2 տարի է՝ չեմ ապրում սեռական կյանքով և հաճախ զբաղվում եմ ձեռնաշարժությամբ: Վերջերս նկատել եմ, որ սերմնահեղուկս պղտոր է և չունի նախկին տեսքը: Կուզենայի իմանալ պատճառը:

ՊԱՏԱՍԽԱՆ

Միայն անզեն աչքով նայելով սերմնահեղուկին և եզրակցություն անել նրա որակական կամ քանակական ցուցանիշների մասին ճիշտ չէ: Գոյություն ունեն սերմնահեղուկի հետազոտման տարբեր մեթոդներ, որոնք շատ ինֆորմատիվ են և ցույց են տալիս նույնիսկ չնչին շեղումները նորմայից: Ձեր տարիքի երիտասարդները ցանկալի է գոնե տարին մեկ անգամ սեքսոլոգիական հետազոտություն անցնեն՝ պարզելու սեռական առողջության, ինչպես նաև սերմնահեղուկի վիճակը:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի  կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել