Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում արտահերթ ելույթի խոսք ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով անդրադառնալով «Նպատակային սոցիալական վճարի» ՀՀ օրենքի նոր փաթեթին՝ հայտարարեց, թե իր խորին համոզմամբ սա բարեփոխված օրենսդրական նախաձեռնություն է և, փաստացի, մասնավոր հատվածում պարտադիրը երեք տարով հետաձգում է։

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ հուլիսի 1-ից իրենք բարձրացրել են պետական աշխատողների աշխատավարձերը:

«Մենք ասելով՝ քաղաքական մեծամասնությունն ու Կառավարությունը, որովhետև այստեղ անհեթեթ բառեր են հնչում, ուզում են տարանջատել քաղաքական մեծամասնությունը Կառավարությունից, այդ քաղաքական մեծամասնությունն է Կառավարություն ձևավորել, մենք մեկ թիմ ենք, որի ղեկավարը հանրապետության նախագահն է»,- հիշեցրեց Շարմազանովը:

Ինչ վերաբերվում է ընդդիմության կողմից հնչած մեղադրանքներին, ապա նա նշեց, թե տպավորություն ունի, որ գտնվում են ոչ թե հայոց խորհրդարանում, այլ տարրական դպրոցում։
«Որտեղ մենք ունենք բազմաթիվ ուսուցիչներ, իսկ քաղաքական մեծամասնությունն աշակերտներն են: Մենք ձեզ շատ հարգում ենք՝ և՛ տարիքը, և՛ փորձը, և՛ ծառայությունները հայրենիքի հանդեպ, բայց խնդրում եմ՝ դասեր մի տվեք մեզ: Քաղաքական բազմակարծությունը պառլամենտարիզմի բաղկացուցիչ մասն է, մենք որևէ մեկին չենք վիրավորում ու դասեր չենք տալիս, երբ իրենց կարծիքը մեր կարծիքին չի համընկնում: Բայց գալ ու այս ամբիոնից դասեր տալ, խելք ցույց տալ, ասել, որ կարդացած չենք, այդ ո՞ւմ եք ստուգել, ի՞նչ եք արել, որ կարդացած չենք, ո՞վ որոշեց կարդացած ենք, թե՝ չէ, չի կարելի»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել