168.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է գիտաժողովի անցկացումը ժամանակակից տնտեսության զարգացման հեռանկարների քննարկման և նոր ուղիների բացահայտման առումով: «Ոգևորիչ է, որ Հայկական տնտեսագիտական միությանն այս տարիների ընթացքում հաջողվել է համախմբել տարբեր երկրներից և համալսարաններից գիտնականների, դասախոսների, ուսանողների և պետական մարմինների ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են իրենց նպաստը բերել Հայաստանի տնտեսական և սոցիալական ոլորտներում հետազոտական մտքի զարգացմանը: Հատկապես ուրախ եմ, որ նման գիտական ֆորումներին իրենց մասնակցությունն են բերում սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր արտասահմանյան հեղինակավոր գիտական կենտրոններում ձեռք բերած հարուստ գիտելիքներն ու փորձը սիրով փոխանակում են մեզ հետ: Այդ հանգամանքով է պայմանավորված նաև Հայկական տնտեսագիտական միության գիտաժողովների կենսունակությունը», – նշել է կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայկական տնտեսագիտական միության, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մեծ ավանդը և լիարժեք ներգրավվածությունը մեր երկրի գիտահետազոտական կարողությունների զարգացման գործում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



