Tert.am-ը գրում է.

ՌԴ Պոդոլսկի մոտակայքում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած վարորդ Հրաչյա Հարությունյանի դատը, կարծես, քաղաքականացվում է: Այս մասին Tert.am-ին հայտնեց նրա քույրը՝ Սեդա Հարությունյանը՝ անդրադառնալով նրա կալանքը չերկարաձգելու մասին դատարանի որոշմանը։

«Ստացվում է, որ քաղաքական երանգ ստացավ, որովհետև նրա դատը շատ երկարացրեցին: Ու ես չեմ հասկանում, թե ինչու»,– ասաց նա:

Ի պատասխան հարցի, թե ինչ հիմնավորումներ ունի՝ ասելով, որ երկարաձգում են, Սեդա Հարությունյանն ասաց.«Ի՞ նչ կա բացահայտելու, որ այդքան երկարացնում են … մարդը պարզ բացահայտ ասել է, որ անմեղ մեղավոր է (նկատի ունի, որ նա խոստովանել է իր մեղքը, որի պատճառը դժբախտ պատահարն է – Tert.am), վերջացնեն, այդ մարդն էլ խաղաղվի, հասկանա՝ ինչ կատարվեց: Ընդամե՛նը դա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել