Այսօր կարդացի Տեր Ասողիկի գրառումը, որտեղ ասվում էր, որ Գառնին իր համար հեթանոսական տաճար չէ, այլ՝ ազգային սրբատեղի: Անկեղծ ասած` ես հաճելիորեն զարմացած եմ: Ուրախ եմ, որ եկեղեցում կան ողջամիտ հոգևորականներ, որոնք համակված չեն կրոնական կույր մոլեռանդությամբ, այլ՝ գնահատում են ազգը, ազգայինը: Սա նաև նշան է, որ քահանան վերանայել է իր տեսակետը, որ ով առաքելական դավանանքի չէ, հայ չէ: Մեր եկեղեցում սկսվում են կոտրվել կարծրատիպեր, որը կնպաստի ազգային միասնությանը՝ անկախ կրոնական հայացքներից. եկեղեցին ճիշտ ուղու վրա է, որը իմ կողմից ողջունելի է: Հայը մնում է Հայ՝ անկախ դավանանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել