Panorama.am-ը գրում է.
Կառավարության ծրագիրը և իրականացվող քայլերը, հույսերը, որ առաջացրել էին մինչ այդ, կամաց-կամաց մարում են և որոշ ժամանակ հետո ամբողջությամբ կվերանան: Այսօր Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում» կատարված փոփոխությունների և հարակից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մի կարևոր հարց անտեսում ենք` ինչո՞ւ է 80 տոկոսը դեմ. մարդիկ չեն խորանում մասնագիտական հարցերի մեջ, այլ ուղղակի հաշվում են իրենց եկամուտը մտածում են ծանր վիճակում են ու այդ ծանր վիճակում էլ ասում են կուտակիր հետոյի համար, այսինքն` էշ մի մեռի, յոնջա կուտես: Մարդն այսօր ապրելու խնդիր ունի», -հայտարարեց Ռուստամյանը` պնդելով, որ մարդիկ վստահություն չունեն իշխանությունների նկատմամբ:
Նրա խոսքով, եթե կառավարությունը փոխվում է ու նույն ծրագիրը պետք է շարունակվի, ապա ինչ իմաստ ուներ փոփոխությունը. «Եթե կառավարության նկատմամբ վստահություն չի առաջանում մարդկանց մոտ, ապա ինչ իմաստ ուներ օրենքը խմբագրել ու նորը ներկայացնել»:
Նրա խոսքով, ընդունելի չէ իշխանությունների ոճը` «ունենք պատրաստի նախագիծ, ուզում եք ընդունեք, ուզում եք, չէ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



