Armnewstv.am-ը գրում է.
Բաքվում Հայաստանի ԱԺ պատգամավորները հունիսի 16-18-ը մասնակցել են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին: Միջոցառումն անցել է լարված մթնոլորտում: Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայ պատվիրակների ներկայությամբ պահանջել է Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Պատգամավոր Կորյուն Նահապետյանը պահանջել է Ղարաբաղը ճանաչել բանակցության կողմ: Հայ պատգամավորի պահանջին հակադարձել է Ադրբեջանի Միլի մեջլիսի անդամ Սիյավուշ Նովրուզովը` հայտարարելով, որ Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները: Պատգամավոր Թևան Պողոսյանը և քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել են որ «օկուպացիա» տերմինն ընդհանրապես անընդունելի է: Ադրբեջանցիները փորձել են շփոթություն առաջացնել` մեջբերելով ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք ժամանակին կոչ էին անում դադարեցնել պատերազմը: Ադրբեջանն ամեն անգամ դրանք խախտում էր, պատերազմը վերսկսվում էր, Բաքուն` պարտվում: Թևան Պողոսյանը նաև բարձրացրել է սաֆարովյան գործարքի հարցը, նշել, որ Ադրբեջանը երկիր է, որտեղ կացնով մարդ սպանածը հերոս է համարվում: Բայց սկանդալն սկսվել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ելույթից հետո, Մինսկի խմբի նախկին համանախագահը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական լուծման հնարավորությունը պետք է նվազեցնել: Կորյուն Նահապետյանն Ադրբեջանին կոչ է արել շփման գծից հեռացնել նշանառուներին: Սա դուր չի եկել ադրբեջանցիներին, որոնք քննադատել են Բրայզային` հրապարակավ տարակուսանք հայտնելով, թե ինչպես է Բրայզան դեմ պատերազմին, եթե հայերը ժամանակին դեմ էին նրա դեսպան նշանակվելուն միայն այն պատճառով, որ կինը թուրք է: Հայ պատվիրակներին ահաբեկելու նպատակով Ադրբեջանի նախագահին սատարող Ղարաբաղի ազատագրման ազգայնական կազմակերպությունը բողոքի ցույց է անցկացրել ընդդեմ հայ պատգամավորների: Ի՞նչ է իրականում եղել Բաքվում, ինչպե՞ս են հայ պատգամավորները հակահարված հասցրել ադրբեջանցիներին և Ինչպե՞ս են լեզվակռվին արձագանքել սեմինարի մյուս մասնակիցները: Նարկայացրել է Թևան Պողոսյանը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



