9889438211in.am-ը գրում է.

Հարթ կոշկատակով և բարձրակրունկ կոշիկները Մաքսային միության երկրներում արգելել առաջարկել է ՌԴ Պետդումայի պատգամավորներից մեկը: Նշվում է, որ այդ տիպի կոշիկները վնասում են նախ ոտնաթաթը, ապա ամբողջ օրգանիզմը: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով վիրաբույժ օրթոպեդ Վլադիմիր Խորոշևին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ևս հաստատել է, որ ստացել է հարցում՝ կոշիկների նոր օրթոպեդիկ պահանջների վերաբերյալ՝ Մաքսային միության շրջանակներում:

«Ես որպես բժիշկ կողմ եմ նախաձեռնությանը: Կոշիկի կրունկը պետք է ունենա 2-2.5-ից մինչև 4.5 սմ բարձրություն, սակայն ոչ պակաս 2-ից՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար»,- ասել է փորձագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել