Tert.am-ը գրում է.
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը միանշանակ կողմ է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագծին, որով արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ «միմյանց դեմ լարելը, առանց ցավազրկողի ամորձատելը, կենդանիների մարմինների դյուրազգաց մասերը ճզմելը, պոչից քաշելը» և այլն:
«Դուք գիտեք, որ դրա համար պատասխանատվություն է նախատեսվում նաև Քրեական օրենսգրքով»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
«Նույնիսկ խորհրդային տարիներին կար նման օրենք, որը, թեև, ոչ մի անգամ չի գործել»,-հայտնեց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցը նկատեց, որ եթե բնության մեջ դաժանությունը կենդանիների նկատմամբ բնական երևույթ է, որովհետև առյուծին չես սովորեցնի՝ դաժանորեն չհոշոտել զոհին, բայց մարդկային հասարակությունը, վերջին հաշվով, տարբերվում է կենդանական աշխարհից իր գիտակցության շնորհիվ:
«Եվ այդ գիտակցությունը չպետք է ընթանա կենդանական՝ ջունգլիների օրենքով»,-ասաց իրավապաշտպանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



