Իսկ միգուցե ԼՂՀ-ն ճանաչի՞ Լուգանսկի ու Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետությունների անկախությունը: Այժմ լինելով հավասարազոր կարգավիճակում` այն է ինքնահռչակ անկախ հանրապետություններ` դեռևս միջազգայնորեն չճանաչված, այս երեք ինքնահռչակ երկրները պետք է համագործակցեն միմյանց հետ` համատեղ ջանքերով միջազգայնորեն ճանաչման հասնելու համար: Ու եթե ԼՂՀ-ն անի հենց առաջին քայլն ու ճանաչի այդ երկրների անկախությունը, ապա նախ միջազգային հարթակում կբարձրանա ԼՂՀ-ի հեղինակությունը,ու նաև փոխադարձաբար Լուգանսկն ու Դոնեցկը կճանաչեն ԼՂՀ-ի անկախությունը, և այժմյան իրավիճակից միգուցե նաև համեմատաբար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն ապագայում ԼՂՀ-ի` որպես անկախ պետության միջազգային ճանաչման համար: Ու եթե այդ երկու ինքնահռչակ երկրների անկախությունը ճանաչվի ԼՂՀ-ի կողմից`այն էլ նրանց այժմյան բավականին բարդ ու ծանր դրության պայմաններում, ապա այդ երկրների ժողովուրդը չի մոռանա օրհասական վիճակում իրենց ձեռք մեկնած Լեռնային Ղարաբաղին:Այսինքն միջազգային ճանաչում չգտած երկրները պետք է սերտ համագործակցություն հաստատեն միմյանց հետ`միասնականորեն պայքարելու ու իրենց անկախության միջազգայնորեն ճանաչումը «վաստակելու» համար, ու ճանաչման գորընթացի վրա դրականորեն ազդելու համար կարելի է Լուգանսկի, Դոնեցկի և ուրիշ այլ չճանաչված երկրների հետ Չճանաչված Երկրների Միություն ստեղծել, և վերոնշյալ քաղաքական դիրքորոշումների իրագործման դեպքում ԼՂՀ-ի պաշտպանական,տնտեսական, միջազգային կշռի գործոններում դրական ազդեցությունը ակնհայտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել