Երբ գիգանտամանիայով տառապող «իմաստունները» բարբաջում են Ռուսաստանի ամենա-ամենա, հզոր-ուժեղ, մեծ ու կարող լինելու մասին` մոռանում են որ Ռուսաստանի վարած, ԿԳԲ-ական մկրտություն ստացած թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը միայն հատուկ է վախի մեջ թաղված, թերարժեքության բարդույթի մեջ լող տվողներին: Իհարկե «հզոր Ռուսաստան» կոչվածի չափերին պետք չէ խափնվել: Երբ մի երկրից տարեկան հարյուրավոր միլիարդ ԱՄՆ դոլար է արտահոսում (իսկ ԱՄՆ-ում ռուբլին մակուլատուրայի ապրանք է, ուր տարեկան մեկ տրիլիոնից ավելի դոլար է ներհոսում), որտեղ մնաց երկրի հզորությունը ? Երբ մի երկրի նախագահը իր անձնական կապիտալը արտարժույթով է կուտակում, իսկ երկրի հասարակական կապիտալը (ներառյալ գազից, զենքից և այլնից առաջացած) արտահոսում է Եվրոպա և Ամերիկա, ինչ հզորության մասին է խոսքը ?
Եթե Պուտինը կարծում է որ Եվարասիական միության միջոցով կարողանալու է այս ամենի դիմացն առնել….. Շատ եմ կասկածում:



