Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ 20 տարվա զինադադարը ո´չ թե դիվանագիտության սառը դատողության հետևանք է, այլ առաջին հերթին՝ նրա, որ «Ադրբեջանը գիտի՝ եթե պատրազմ սկսի, ապա 20%-ը կարող է դառնալ 40%»։
«Հիմնական պատճառը դա է, մնացածը դիվանագիտական քայլեր են: Մենք չենք, որ վտանգում ենք անվտանագությունը, եթե խոսում ենք այդ մասին, Ղարաբաղի շահերի պաշտպանության մասին։ Հենց այդ ենք ասում, որ պետք է քայլեր կատարվեն, և Հայաստանը չմոռանա Ղարաբաղի շահերը։ Եթե Նուրսուլթան Նազարբաևը կարդում էր Ալիևի նամակը, ուրեմն՝ մենք պետք է կարդայինք Բակո Սահակյանի նամակը, բայց այդ նամակը պատրաստվել էր, թե չէ՝ ես չեմ տեսնում»,-նշեց նա։
Ռուստամյանի խոսքով` առաջացել է հարց, որի պատասխանը չկա՝ ո՞վ է Եվրասիական տնտեսական միությունում ներկայացնելու Ղարաբաղի շահերը. «Այդ հարցին պետք է պատասխան տան ո´չ թե հպանցիկ հարցազրույցով, այլ՝ խորքային հայեցակարգային մոտեցում ներկայացնեն, որն այսօր գոյություն չունի: Սա մեզ համար արջի ծառայություն է: Կարող ենք կանգնել փաստի առաջ, որովհետև չգիտենք, վաղը կարող է որոշեն՝ Ադրբեջանին էլ մտցնել ԵՏՄ, որպեսզի Ղարաբաղի հարցը մնա անորոշ վիճակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



