«Հայ-վրացական հարաբերությունները պետք է լինեն առանցքային ՀՀ արտաքին քաղաքականության համար». տեսակետներPanorama.am-ը գրում է.

«ՀՀ Նախագահի այցը Վրաստան, հայկական պատվիրակությանը վրացական կողմի ցուցաբերած ջերմ ընդունելությունը, կայացած հանդիպումները, ստորագրված փաստաթղթերը, Թբիլիսիում հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները դատապարտված են էլ ավելի զարգանալուն և խորանալուն»,- այս մասին անդրադառնալով  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցին Վրաստան և հայ-վրացական հարաբերություններին, Panorama.am-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Փորձագետը փաստեց, որ ՀՀ նախագահի այցը Վրաաստան կարևոր էր` ընտրված ժամանակաշրջանի առումով, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից, քանի որ «շուտով ականատես կլինենք «Մաքսային միությանը» Հայաստանի անդամակցության և Վրաստանի ու ԵՄ միջև «Ասոցացման համաձայնագրի» ստորագրման իրողությանը»:

«Տարբեր մաքսային և տնտեսական գոտիներ ինտեգրվող Հայաստանն ու Վրաստանը հայտնվելու են բոլորովին նոր իրավիճակում, և շատ կարևոր է, որ այդ շրջափուլում հայ-վրացական համագործակցության բարձր մակարդակը ոչ թե տուժի, այլ՝ ընդհակառակը՝ թևակոխի զարգացման ավելի փոխշահավետ հարթություն: Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած այցը ցույց տվեց, որ կա երկուստեք պատրաստակամություն հայ-վրացական հարաբերությունների խորացման և համագործակցության ակտիվացման ուղղությամբ»,- ասաց Ա. Էրոյանցը:

Իր հերթին քաղաքագետ Սերգեյ Մինասյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ հայ-վրացական հարաբերություններն այս պահին պետք է լինեն առանցքային Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համար: Քաղաքագետը հարաբերությունների առանցքային լինելը նախ պայմանավորեց այն հանգամանքով, որ Հայաստանը և Վրաստանը փորձում են գնալ տարբեր տնտեսական ինտեգրման ճանապարհով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել