Armenpress.am-ը գրում է.

ՆԱՏՕ-իխորհրդարական վեհաժողովի Rose Roth 84-րդ սեմինարիերեք օրերի ընթացքում ադրբեջանական կողմնօրակարգում ընդգրկված ցանկացած հարցի ժամանակառիթ է գտել խոսելու ղարաբաղյան հակամարտությանմասին` Հայաստանին ներկայացնելով որպես«ագրեսոր»: Ազգային ժողովում լրագրողների հետզրույցում այս մասին տեղեկացրեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺպատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:«Ադրբեջանական պատվիրակների կողմից պրովոկացիանուղեկցվում էր սեմինարի երեք օրերի ընթացքում: Տարբերհարցերի շուրջ` լիներ դա կապված Ղրիմի ճգնաժամի,Վրաստանի` եվրատլանտյան ինտեգրման ուղիների,«Աֆղաստանը 2014 թվականից հետո», «Իրանը ևտարաշաշրջանային անվտանգությունը» թեմաների հետ, բոլոր քննարկումների ժամանակ նրանք հայտնի անեկդոտինման ամեն բառ, նախադասություն կապում էին Ղարաբաղյան հիմնահարցի հետ ու ասում Հայաստանը «գրավել է»մեր տարածքները: Մենք նորից վերադառնում էինք նույն մեկնակետին` ստիպված լինելով պատշաճարձագանքել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կորյուն Նահապետյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է եղել այլ երկրների արձագանքը ադրբեջանցների վարքագծին, պատգամավորը նշեց. «Սկզբում,երբ քննարկվում էր երկկողմ հարաբերությունների հարցը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստանի ևԱդրբեջանի պատվիրաները պետք է ներկայացնեին իրենց դիրքորոշումները: Քանի որ ադրբեջանցիները հարձակողականմարտավարություն էին ընտրել, հենց առաջին իսկ պահից նրանց արտաքին գործերի նախարարի երկու տեղակալներ Հայաստանըներկայացրին որպես ագրեսոր, իրենց տարածքները` որպես օկուպացված տարածքներ, ապա մեր արձագանքից հետո այլ երկրներիպատվիրակները հասկացան, որ այնպիսի միջավայրում են գտնվում, որ իրենց մասնակցությունը կամ միջամտությունը կարող է լինել ոչտեղին: Դա հիմնականում պայմանավորված էր Ադրբեջանի գործադիր իշխանության ներկայացուցիչների ոչ պարկեշտ վարքագծով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել