10011912801in.am-ը գրում է.

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ քննարկել է ասոցացման մասին համաձայնագիրը և Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար դոնորների կոնֆերանսի անկացման պատրաստությունը, հայտնի է դառնում Ֆյուլեի Twitter-յան էջից:

«(Արսենի) Յացենյուկի հետ խոսեցի ասոցացման մասին համաձայնագրի իրագործմանը պատրաստվելու և Բրյուսելում բարձր մակարդակով դոնորական կոորդինացիոն հանդիպման մասին»,- գրել է Ֆյուլեն:

Հունիսի սկզբին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտնեց, որ եթե Ուկրաինայի կառավարությունը շուտով բարեփոխումների կոորդինացիոն մեխանիզմ ստեղծի, ԵՄ-ն պատրաստ է հուլիսի սկզբին Բրյուսելում միջազգային դոնորների կոորդինացման հարցով բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել, նաև մինչև տարեվերջ միջազգային դոնորական կոնֆերանս անցկացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել