Yerkir.am-ը գրում է.
ԱԺ-ում սկսվեց կուտակային օրենքի քննարկումը, որի հիմնական զեկուցողը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նշեց, որ երկու հիմնական խնդիր է եղել դրված` ՍԴ որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանը, երկրորդ` հասարակության, քաղաքացիների կողմից հնչեցված մտահոգությունները, որոնք այս ընթացքում բավականին քննարկվեցին ԱԺ պատգամավորների մասնակցությամբ վարչապետի մոտ հանդիպումների ժամանակ:
Օրինագծով առաջարկվում է բյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար, և այլևս պարտադիր վճար չի լինելու: Նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը հինգ տոկոս է` առավելագույն շեմով` 500 հազար դրամ:
Նախարարը ներկայացրեց ամբողջ փաթեթը, որից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցրեց Արտեմ Ասատրյանին. «Այսինքն` կառավարությունը ընդառաջե՞լ է հասարակության պահանջին, որ պարտադիրը հանվում է, և ավելորդ սոցիալական բեռ չի լինելու, քանի որ աշխատավարձերի բարձրացում է լինելու, այդպե՞ս է»: Նախարարն էլ հաստատեց, թե այդպես է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



