Վաղը մեկնում եմ Տիգրանակերտ՝ շարունակելու սպիտակ քաղաքի պեղումները: Երբեք այսքան անտրամադիր չեմ եղել: Պատճառը՝ Զվարթնոցի ու Գառնիի հանդեպ իշխանությունների կողմից կատարվող, միանշանակ ասեմ, հանցագործությունն է: 
Միշտ հավատացած եմ եղել, որ մեր երկրում թեկուզ դժվարությամբ, թեկուզ զոհողություններով, բայց կարող ենք սխրանքներ գործել: Հավատացած չլինեի՝ հազիվ թե գտնեի Տիգրանակերտը: Հիմա մտածում եմ՝ պատրա՞ստ եմ վաղը նորից ընկնել վաղուց փայփայած իմ մի այլ երազանքի հետևից: Ցավոք, պատասխան չունեմ:
Հուսով եմ, որ Արցախի իշխանությունները չեն ընդօրինակի հուշարձանը հաստաքսակների ուտուշ-խմուշի վայր դարձնելու ազգակործան այս պրակտիկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել