Հազար անգամ խոսել եմ էս անձնավորության ու իր` մեկ մարդ կուսակցության մասին: Էսօր էլի էս անաղուհաց մարդը, որը Րաֆֆուն խաբեց-քաշեց, մտավ ԱԺ ու թռավ վրից, նոր «տուն», «տեղ» ու «թաքուկ անկյուն ա» ման գալիս իր ա համար: Էտ մարդը ոչ ավել ոչ պակաս աշխարհի բոլոր դեպքերին մտահոգություն հայտնող «կուսակցության» շեֆ Քոքոբելյանսկի Խաչատուրն ա... 
Էս խելոքը որոշել ա մի ձեռով երկու ձմերուկ բռնի. հա՛մ քառյակից օգուտ քաղի, հա՛մ էլ հանրապետականներից մի բան «պոկի»: Էս ալամեզոն առավոտ շուտ անքվորում հանրապետականներին օգնել է քվորում ապահովել, որպեսզի հանրապետական փորոտները կարողանան «արդյունավետ աշխատել»: 
«Դե արել ա, ջհանդամ անի է, թող մի հանրապետականի կրծքանշան էլ վրեն կպցնի»,- կասեի ես, եթե էս խելոքս չփորձեր կռուտիտներ անել: Ուրեմն Կիսիլյովի զույգ ախպերը դրանից հետո չերեզ լրագրողներ փորձել ա իրեն «կարմիր խաղացող» հանի ու ցույց տա իր անմեղությունը` իհարկե մուտիտների շնորհիվ: Դարդս ինչա է՞՞՞ Էս հանրապետական ագենտը փորձում ա իր ա կարճ խելքով մտնի քառյակի մեջ ու բողոքում ա, որ իրան չեն տեղեկացնում: Քոքոբելյանսկի, ակնոցներդ հանի, աշխարհը այլ ձևի ա ֆռում: 
Է՜խ Քոքոբելյան, է՜խ, գոնե Րաֆֆուն քաշելուց հետո ամոթ ունեցի ու քեզ նորմալ պահի էլի, այ նորաստեղծ ագենտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել