KiselyovGala TV.am-ը գրում է.

«Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրությունն անխուսափելիորեն կթուլանա: Ավելին, կգտնվեն և այնպիսիները, ովքեր հաճույքով կփորձեն Հայաստանին լարել Ռուսաստանի դեմ, ինչպես դա եղավ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում: Այսինքն այս դեպքում հասկանալի է, որ Հայաստանի անվտանգությունը հարցականի տակ է դրվելու: Չի կարելի մշակութաբանորեն ինտեգրվել մի ուղղությամբ, իսկ անվտանգության տեսակետից՝ մեկ այլ: Այդ մասին անցած տարվա սեպտեմբերին նախագահ Սարգսյանն էլ է հստակ արտահայտվել, ինչի հետ ես լրիվ համաձայն եմ»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:

Դ.Կիսելյովի հետ ԳԱԼԱ-ի ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

Պարոն Կիսելյովօրեր առաջ Հայաստանի Ազգային ժողովումհայտարարեցիքթե եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի բարձրկարգավիճակ չտրվի, ավելի մեծ տեղ չհատկացվիդա կազդիանվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրաևՀայաստանի անվտանգությունը կտուժի:

- Ոչ, «կարգավիճակ» բառը ես չեմ արտաբերել: Այն անգամ իմ մտքում չի եղել…

- Ամեն դեպքում Ձեր այդ հայտարարությունից հետո դժգոհության ալիքբարձրացավ Հայաստանում, և անգամ պահանջներ հնչեցվեցին, որ Ձեզ պետքէ հայտարարել «պերսոնա նոն գրատա»:

- Դա անմտություն է:

Ձեզ համար անսպասելի՞ էր

- Չէի սպասում: Ուղղակի անսպասելի անմտություն է:

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ Ձեր հայտնած միտքը նման արձագանք ունեցավ 
ևդժգոհության առիթ հանդիսացավ:

- Որովհետև իմ խոսքերը միտումնավոր խեղաթյուրել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել