Ինչ-որ հին, սակայն բոլորին ծանոթ նոր իր, ինչ-որ երկշերտանի մեկանգամյա իր… այո, այո, հենց դա էր Նյու-Յորքում կայացած հարսանեկան զգետսների դիզայներների աշխատանքային նյութը: Հունիսի 17-ին աշխարհի մի շարք դիզայներներ զուգարանի թղթից պատրաստված հարսանեկան զգեստներով պայքարում էին լավագույնի կոչման համար: Բարդ լուծումները, ծալքավոր զգեստները, ժանյակավոր քողերը… այս ամենը ստեղծվել էր միմիայն զուգարանի թղթից: Դե ինչ, Հարսանիք բլոգը առաջարկում է գնահատել դիզայներների կատարած իսկապես բարդ ու ապշեցուցիչ աշխատանքը:
Սա էլ հաղթող ճանաչված «Romance on a Roll» զգեստը՝ դիզայներ Susan Brennan-ի կողմից: Նա ստացավ 10.000 դոլար մրցանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել