Հարսանյաց յուրօրինակ զգեստներ՝ զուգարանի թղթից (photo, video)


16:28 , 19 հունիս, 2014

Ինչ-որ հին, սակայն բոլորին ծանոթ նոր իր, ինչ-որ երկշերտանի մեկանգամյա իր… այո, այո, հենց դա էր Նյու-Յորքում կայացած հարսանեկան զգետսների դիզայներների աշխատանքային նյութը: Հունիսի 17-ին աշխարհի մի շարք դիզայներներ զուգարանի թղթից պատրաստված հարսանեկան զգեստներով պայքարում էին լավագույնի կոչման համար: Բարդ լուծումները, ծալքավոր զգեստները, ժանյակավոր քողերը… այս ամենը ստեղծվել էր միմիայն զուգարանի թղթից: Դե ինչ, Հարսանիք բլոգը առաջարկում է գնահատել դիզայներների կատարած իսկապես բարդ ու ապշեցուցիչ աշխատանքը: 

Սա էլ հաղթող ճանաչված «Romance on a Roll» զգեստը՝  դիզայներ Susan Brennan-ի կողմից: Նա ստացավ 10.000 դոլար մրցանակ: