LoveYou.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում մի քանի կետտղամարդկանց` կանանց մեջ չընդունող ցուցակից.Շատ շպար: Երբեմն իգական սեռին թվում է,որ տղամարդկանց դուր է գալիս շատ շպարը, նրանք դրա մեջ տեսնում են խնամվածություն: Իրականում այդպես չէ, տղամարդիկ տանել չեն կարողանում չափից դուրս շատ շպարված աղջիկներին: Շպարով պետք է ընդգծել, այլ ոչ թե նկարել գեղեցկությունը:
Մարմնաձևին անհամապատասխան հագուստ: Երբ փողոցում արական սեռը տեսնում է հաստ կոնքերի վրա մի կերպ նստեցրած շատ կարճ շրջազգեստ, նա չի համարում գրավիչ: Եթե տղամարդիկ սիրում են կանանց տեսնել կարճ հագուստով, չի նշանակում, որ դա վերաբերվում է ցանկացած մարմնի կազմվածքի: Հագուստը պետք է համապատասխան լինի մարմնին:
Չափից դուրս բաց հագուստ: Այն ոչ թե գրավում, այլ ավելի շուտ` վանում է : Արական սեռը սիրում է չափավոր բացվածքներով, մարմնի գեղեցիկ հատվածները ոչ թե ամբողջությամբ ցույց տվող, այլ թեթև ակնարկող հագուստ:
Չխնամված ձեռքեր: Այո այո, սա մի առանձին կետ է կազմում,սրա մասին կարելի է նույնիսկ գիրք գրել: Տղամարդիկ չափից դուրս մեծ ուշադրություն են դարձնում կանացի ձեռքերին: Նրանք միշտ պետք է լինեն խնամված, մաքուր, կոկիկ և ցանկալի է, որ ձեռքերի հատվածում ևս օծանելիք օգտագործեք:
Անհասկանալի հոտերի միախառնում: Խոսքը բնավ քրտնահոտի մասին չէ, սրա մասին ավելորդ է նույնիսկ խոսել: Տղամարդիկ ուղղակի սիրում են, երբ նրանց կողքին գտնվող աղջիկը հաճելի է բուրում: Դրա համար կարելի է օգտագործել փափուկ բույր ունեցող օծանելիքներ, հաճելի հոտով շամպուն, հոտավետ ձեռքի կրեմներ և այլն: Սակայն պետք է զգուշանալ տարբեր հոտերի միախառնումից, հնարավոր է հակառակ ռեակցիան:
Հարցասիրություն: «Ու՞ր էիր», «ի՞նչ է պատահել», «Ինչու՞ չէիր զանգահարում» եւ այլն: Այս հարցերի ամենօրյա կրկնումը կարող է լուրջ խնդիրների առաջացնել: Փորձեք հարցեր տալ հնարավորինս քիչ, հավատացեք, եթե տղան ուզենա ինչ-որ բան պատմել կամ բացատրել, դա կանի առանց ձեր հարցերի:
Փնթփնթանություն: Մի բողոքեք ու մի նվնվացեք: Եթե ունեք ինչ-որ խնդիրներ ու հարկ կա կիսվելու հակառակ սեռի հետ, կարելի է այդ ամենի մասին խոսել շատ հանգիստ, մտերմիկ տոնով: Բողոքելով ոչնչի չեք հասնի, ավելին` կսրեք իրավիճակը:
Հարցեր անցած ընկերուհիների մասին: «Իսկ ինչպիսի՞ն էր նա» «Ինձ նմա՞ն էր», «Նրան սիրու՞մ էիր»: Նորից անցնում ենք վերևում նշված կետին. մի տվեք հարցեր, առավել եւս անցյալին վերաբերվող: Պետք լինի` կպատմի: Չի պատմում ` հարգեք լռությունը: Ժամանակը գա,ամեն ինչ կիմանաք, սովորեք համբերել:
Անձնական իրեր քչփորել: Տղամարդիկ ամենաշատը գնահատում են վստահությունը, հավատացե՛ք: Ամեն ինչից վեր նրանք իրենց հանդեպ վստահությունն են սիրում: Այդ իսկ պատճառով մի քչփորեք ձեր տղա-ընկերոջ կամ boyfriend-ի հեռախոսը, մի հոտոտեք հագուստը, մի մտեք պայուսակի մեջ: Եթե ինչ որ բան է անհրաժեշտ նրա հեռախոսից կամ պայուսակից, դիմեք նրան, նա ինքը ձեզ կփոխանցի այն, ինչ անհրաժեշտ է: Իսկ եթե ասի. «Պայուսակիս աջ կողմի գրպանում է, վերցրու» ուրեմն հիանալի է, նա ձեզ ամբողջությամբ վստահում է: Մտնում ենք աջ կողմի գրպանը, վերցնում ենք այն, ինչ մեզ հարկավոր է ու չենք շեղվում ձախ գրպանի վրա:
Կամակորություն: Սովորեք ընդունել դիմացինի ասածը, անմիջապես մի հակաճառեք: Եթե ձեր կամակորությունները սկսեն կրել հաճախակի բնույթ, դա կհոգնեցնի ձեր արական սեռի բարեկամին ու վերջիվերջո դուք նրա համար կդառնաք անհետաքրքիր ու անիմաստ, կամակոր աղջիկ:
Կոպիտ բառեր: Հորս արև, անասուն,տուֆտա, ազիզ, համբալ, էշ, փթիր և այլն: Հանեք այս բառերը ձեր բառապաշարից: Տղաները տանել չեն կարողանում կոպիտ լեքսիկոնով աղջիկների: Նրանց կողմից կարող եք արժանանալ նույնիսկ շատ լուրջ ու կոպիտ հանդիմանության: Փորձեք հեռու մնալ այսպիսի բառերից:
Հեռախոսով երկար խոսել: Ուզում ես շատ ու շատ բան պատմել,այնքա՜ն խոսելու բան կա: Պետք է զսպեք ձեզ, փորձեք խոսել հնարավորինս քիչ: Ոչ շատ կարճ, ոչ շատ երկար, իսկ «հեռախոսից կախվել» կարելի է նաեւ ընկերուհիների հետ:
Լաց: Լացը համարվում է ամենաուժեղ հակահարվածը արական սեռին: Կան տղամարդիկ, ովքեր ուղղակի ուժ չունեն դիմանալու արցունքներին: Սակայն, երբ արցունքները կրկնվում են ամեն օր, դա դառնում է սովորական նվնվոց, նրանք ձեռք են բերում լացի դեմ դիմադրողականություն ու արդեն հանգիստ դիմանում են դրան: Հետո արդեն լացը սկսում է նյարդեր «սղոցել»:
Աղջիկ-ընկերներին խանդելը: Եթե ձեր boyfriend-ն ունի աղջիկ ընկերուհի, ում հետ շատ կապված է, երբեք մի խանդեք նրան, մի ստեղծեք անիմաստ կռիվներ: Փորձեք հասկանալ ու ըմբռնել: Հավատացեք, տղաներն իրենց աղջիկ-ընկերներին ավելի շատ են սիրում ու ավելի կապված են նրանց հետ, քան սովորական տղա-ընկերների հետ: Եթե դուք փորձեք «բաժանել» նրանց ընկերությունը, միգուցե հենց դուք դուրս գաք խաղից ու ձեզ շատ սիրելը ոչ մի օգուտ չի տա: Եթե տղան ունի սեփական տեսակետ ու աղջկա կրունկի տակ մտնող չէ, ապա երբեք իրեն թույլ չի տա թողնել իր հարազատ բարեկամին ձեր անհիմն խանդի պատճառով:
Հրամաններ: Չփորձեք արական սեռին պահել ձեր բռի մեջ. «սա չանես», «այստեղ չգնաս», «սրա հետ մի շփվի»: Մի օգտագործեք շեշտ կրող նախադասություններ: Ամեն ինչ կարելի է ասել հանգիստ, խաղաղ տոնով:
Ընտրության առաջ կանգնեցնել: «Կամ ես,կամ նա» , «Կամ այսօր ենք գնում,կամ էլ չեմ գալու» : Մի օր սա ուղղակի ափերից կհանի ու այդ ժամանակ դուք կհայտնվեք ոչ նախանձելի իրավիճակում:
Уменьшительно-ласкательное: Գոռիկիկս, Արմենչիկս, Հակոբիկ (Մարդը 25ն անց երիտասարդ է),ՍԾյոպչիկ , Վարդանիկիկչուկ, Արամապուճուրամուճուրիկ ու նման մարդուն «մինիմայզ»անող հոլովներ: Միշտ հիշեք, որ ձեր դիմաց, ոչ թե ընտանի կենդանի է կանգնած. այլ արական սեռ, որը, ըստ կանոնի,պետք է ձեզնից ավելի խելացի ու բարձր լինի: Ու բավական է տղաներին ամեն մի մկան, փիսիկի ու շնիկի նկարի վրա նշելուն: Պայթունավտանգ է:
Իրենց ներկայությամբ ստելը: Խոսքը վերաբերվում է հենց կողքին կանգնած ստելուց: Օրինակ, դուք միասին զբոսնում եք, այդ րոպեին զանգում է ձեր մայրն ու դուք նրան ասում եք, որ ընկերուհու հետ եք: Այսպիսի դեպքեր շատ կրկնելով դուք կստիպեք տղային չհարգել ձեզ, նա ինքը կսկսի արդեն ենթագիտակցորեն ստել ձեզ, մի՛ արեք: Հասկանալի է, որ երբեմն ծնողներին դժվար է բացատրել, թե ում հետ ես: Փորձեք տալ ավելի նեյտրալ պատասխաններ, բայց մի ստեք:
Ընկերների մոտ չափից դուրս ազատ պահվածքը: Եթե փողոցում քայլելիս նկատում եք ձեր տղա-ընկերոջ կամ Boyfriend-ի ընկերներին մի շտապեք ցույց տալ ձեր լեզվի ընդունակություներն ու հրաշք հումորը: Ոչ էլ պետք է համեստ հարսի հեզ հայացքով գետինը ուսումնասիրել: Պահեք ձեզ բնական,ժպտացեք: Ձեր շատ ազատ պահվածքը կարող են սխալ հասկանալ,փորձեք ուղղակի կողքից հաճելի ժպտալ ու սպասել, մինչ կշարունակեք ձեր ճանապարհը:
Ընկերներից հարցուփորձ անել: Մի հարցրեք տղայի ընկերներից ոչինչ: Եթե անհրաժեշտություն կա ինչ-որ բան իմանալու` իրեն հարցրեք: Եթե չի ուզում ասել` կրկին հարգեք լռությունը: